Մարգարեթ Էկպո
Մարգարեթ Էկպո անգլ.՝ Bassey Sampson Ekpenyong Efa | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1914 |
Ծննդավայր | Cross River State, Նիգերիա |
Մահացել է | սեպտեմբերի 21, 2006[1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Քալաբար, Նիգերիա |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրթություն | Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան |
Կուսակցություն | Նիգերիայի և Կամերունի ազգային խորհուրդ |
Մարգարեթ Էկպո (անգլ.՝ Margaret Ekpo, հուլիսի 27, 1914, Cross River State, Նիգերիա - սեպտեմբերի 21, 2006[1], Քալաբար, Նիգերիա), նիգերիացի ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, Նիգերիայի առաջին հանրապետությունում սկսնակ կին քաղաքական գործիչ, էթնիկական համերաշխության ներքո համախմբված կանանց խմբի առաջատար անդամ[2]։ Որպես նախաձեռնող և ազգայնական քաղաքական գործիչ մեծ դեր է խաղացել Արևելյան Նիգերիայի Աբա քաղաքում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարեթ Էկպոն ծնվել է Քրոս Ռիվեր նահանգի Քրիք քաղաքում։ 1934 թվականին ավարտել է դպրոցը։ Հոր մահվան պատճառով հետագա ուսուցման պլանները հետաձգվել են։ Դպրոցում աշխատել է որպես տարրական դասարանների ուսուցիչ։ 1938 թվականին ամուսանցել է բժիշկ, իբիբո էթնիկ խմբի ներկայացուցիչ Ջոն Ուդո Էկպոյի հետ, իսկ Մարգարեթը եղել է իգբո և էֆիկ էթնիկ խմբերից։ Ավելի ուշ նա ամուսնու հետ տեղափոխվել է բնակվելու Աբա քաղաքում։
1946 թվականին Մարգարեթը հնարավորություն է ունեցել սովորելու Դուբլինի տեխնոլոգիաների ինստիտուտում՝ ստանալով տնտեսագիտության և տնային կառավարման դիպլոմ։ Նիգերիա վերադառնալով՝ Աբայում հիմնում է Տնային կառավարման և կարի ինստիտուտ։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական բնագավառ է մուտք գործել 1945 թվականից։ Մարգարեթի ամուսինը վրդովված էր նիգերիայի բժիշկների նկատմամբ գաղութային ադմինիստրատորների վերաբերմունքից, սակայն որպես պետական ծառայող, նա չէր կարողանում մասնակցել հանդիպումներին և հարցերի քննարկմանը։ Ամուսնու փոխարեն հանդիպումներին ու քննարկումներին մասնակցում է Մարգարեթը, որտեղ քննարկվում էր քաղաքի գաղութային կառավարման խտրականության գործընթացները և պայքարում էին մշակութային և ռասայական անհավասար վարչարարության դեմ։ Նա ներկա է գտնվել այն քաղաքական հավաքին, որտեղ քաղաքական ճառերով հանդես են եկել Մբնու Օջիկեն, Ննամդի Ազիկիիվեն և Հերբերտ Մաքոլեյը։ Աբայում նա կազմակերպում է շուկայի կանանց ասոցիացիա[4]։ Ասոցիացիայի միջոցով նա նպաստել է կանանց համերաշխությանը՝ որպես կանանց տնտեսական իրավունքների, տնտեսական պաշտպանվածության և կանանց ընդգրկուն քաղաքական իրավունքների պայքարի հարթակ։
Ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում կանանց իրավունքների դերի բարձրացումը Մարգարեթին դրդեց նույնը պահանջելու իր երկրի կանանց համար՝ պայքարելով խտրականության և կանանց քաղաքական դերի համար։ Մարգարեթը տեսնում էր, որ արտերկրում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, կանայք արդեն պայքարում էին քաղաքացիական իրավունքների համար, և քաղաքական ու քաղաքացիական հարցերում նրանց ձայնն ավելի լսելի էր, քան նրանց գործընկերների ձայնը Նիգերիայում։ Մարգարեթը ընդգրկվում է «Նիգերիայի և Կամերունի ազգային խորհուրդ» կուսակցության (NGNC) կազմում։ 1950-ական թվականներին ցույց է կազմակերպում ածխի հանքում զոհվածների համար։ 1953 թվականին կուսակցության կողմից նշանակվում է տարածաշրջանային ղեկավար, 1954 թվականին հիմնում է Աբայի կանանց քաղաքային ասոցիացիան։ 1955 թվականին Աբայի քաղաքային ընտրություններում կանայք իրենց ձայներով գերազանցում են տղամարդկանց[5]։
1961 թվականին Մարգարեթը Արևելյան տարածաշրջանային ժողովում պաշտոն է զբաղեցնում, որը նրան հնարավորություն է տալիս պայքարելու կանանց հիմնահարցերի, մասնավորապես տնտեսական, քաղաքական հարցերում կանանց առաջընթացի համար[6]։
2001 թվականին Կալաբար օդնավակայանը կոչվել է Մարգարեթ Էկպոյի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20120224234226/http://allafrica.com/stories/200610040288.html
- ↑ Toyin Falola, Adebayo Oyebade. Africa World Press, 2002, p. 374. ISBN 0-86543-998-2
- ↑ Jeremiah I. Dibua. Ashgate Publishing, Ltd, 2006, p. 68. ISBN 0-7546-4228-3
- ↑ "S-South Presidency Long Overdue, But...", Vanguard, Nigeria, 11 July 2005.
- ↑ Etim and James, p. 109.
- ↑ James S. Etim, Valentine Udoh James. The Feminization of Development Processes in Africa: Current and Future Perspectives, Praeger Publishers, 1999, p. 108-110.
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Նիգերիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 21 մահեր
- 2006 մահեր
- Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նիգերիացի կին ակտիվիստներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Նիգերիացի սուֆրաժիստներ
- Նիգերիացի կանանց իրավունքների ակտիվիստներ
- Նիգերիացի ֆեմինիստներ
- Երկարակյացներ